Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռուս բլոգերի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել․ նա Վարդավառը «ագրեսիա» է համարել

Blog Image

Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի հասցեին սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

Համացանցում տարածված տեսանյութում pirzhokova_pro.online էջի օգտատերը դժգոհություն է հայտնում Վարդավառի օրվա ավանդույթից։ Նա նշում է, որ այդ օրը ամենից շատ ցանկանում է հեռանալ քաղաքից՝ տեղի ունեցողը որակելով որպես «հայերի շինծու մշակույթի և առավելագույն անտակտության բախում»։ Ըստ օգտատիրոջ՝ հայերը չեն հասկանում անձնական սահմանները, իսկ միմյանց և անցորդներին ջրելը ոչ թե մշակույթ է, այլ «անհարգալից վերաբերմունք» և «ագրեսիայի ուղղակի դրսևորում»։

«Եթե ես գտնվում եմ ձեր երկրում, պարտավոր չեմ հետևել ինչ-որ ավանդույթների», – հայտարարում է նա տեսանյութում։

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հուլիսի 14-ին pirzhokova_pro.online ինստագրամյան էջի օգտատիրոջ կողմից կատարված հրապարակման վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշված ինստագրամյան էջի օգտատերը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

Մարիաննա Արամյան

Send