Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ և ինչո՞ւ է դանակաhարել 8 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նոր մանրամասներ

Blog Image

Երեկ՝ ապրիլի 20-ի ուշ երեկոյան, Հալաբյան փողոցում համար 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին աշխատանքային պարտականությունները կատարելիս դանակահարել է ուղևորներից մեկը։ Այս մասին նախնական տեղեկություն էր տարածել Գագիկ Շամշյանը։ ՆԳՆ-ից MediaHub-ին տեղեկացրին, որ ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, եղել է ոչ սթափ վիճակում, նա վեճի է բռնվել վարորդի հետ և իր մոտ եղած դանակով հարված է հասցրել վարորդին։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Մեր հարցմանը՝ դանակահարող ուղևորը փախուստի մե՞ջ է, թե բերման է ենթարկվել, ՆԳՆ-ից ձեռնպահ մնացին պատասխանել, ասելով, որ այս պահին չեն կարող այլ տեղեկություն հայտնել։

Ինչպես MediaHub-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:
 
Կարելի է միայն ենթադրել, որ վեճը հավանաբար ավտոբուսի ուղեվարձը վճարելու խնդրի հետ է կապված։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ էր վերջերս անդրադարձել այդ խնդրին, որ ավտոբուսների վարորդներին երբեմն ուղևորները թիրախավորում և անգամ հարձակվում են նրանց վրա, ծեծում են, երբ նրանք պահանջում են վճարել ուղեվարձը, հակառակ դեպքում կամ չեն քշում ավտոբուսը, կամ փորձում են նրանց իջեցնել։ Այդպիսի գործերով արդեն ձերբակալված անձինք կան, և հավանաբար նման դեպքերը չեն դադարելու, քանի դեռ վարորդների վրայից չեն վերացրել նաև հսկիչ լինելու պարտականությունը։
Ինչևէ, սպասենք նոր տեղեկությունների։

Թագուհի Ասլանյան

Send