Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ե՞րբ կավարտվեն փոսալցման աշխատանքները․ որքան գործ է արվել

Blog Image

Այս տարի ձնամաքրման աշխատանքներից հետո քաղաքում անմխիթար վիճակ է ստեղծվել։ Օգտագործված աղը վնասել է գրեթե ողջ մայրաքաղաքի ճանապարհային ասֆալտը։ Ստեղծված իրավիճակը մեծ դժգոհության առիթ է բարձրացրել վարորդների շրջանում, քանի որ դրա հետևանքով վնասվում են մեքենանները։

Փետրվար ամսվա սկզբին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Երևանում փետրվարի 13-ից կմեկնարկի փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը և կիրականացվի 200 հազար քմ նորոգման աշխատանք։ 

Դրանից հետո՝ փետրվարի 20-ին, թեմայի վերաբերյալ քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ էլ խոսեց խնդրի առաջացման պատճառների ու դրա ծավալների մասին։

Ըստ Փամբուխչյանի՝ 2025-ին, նախորդ տարվա համեմատ, աղի օգտագործումը եղել է մոտ 2.5 անգամ ավելի, կապված առատ ձյան հետ։

MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանին՝ հասկանալու համար, թե ինչ փուլում են աշխատանքները, և երբ է նախատեսվում ավարտել դրանք:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են, էս պահի դրությամբ, արդեն իրականացվել է 73 հազար քմ փոսալցման աշխատանք»:

Կարապետյանը տեղեկացրեց, որ աշխատանքները շարունակվում են, և այս պահին դրանց ավարտի հստակ ամսաթիվ չկա։

Էմմա Մարտիրոսյան

Send