Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

Blog Image

Երեկ հայտնի դարձավ՝  Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել, այս մասին MediaHub-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ 

Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ անձը ճանաչվել է անմեղսունակ, որի հիման վրա՝ քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի։  Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն։

MediaHub-ը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք սպանություն կատարած անձն այժմ հոգեկան առողջության կենտրոնում է բժիշկների հսկողության տակ, թե՞ ազատության մեջ է և մեկ-մեկ է գտնվում բժիշկների հսկողության տակ։

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թադևոս Հովակիմյանը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն և այժմ գտնվում է այնտեղ։

Նշենք, որ անձը կատարել է 4 սպանություն՝ 3 ժամում։ Արամուսում իր հարևան ամուսիններին ու ևս երկու անձի սպանած տղամարդը իրավապահներին պատմել է, թե ինչն է եղել սպանությունների շարժառիթը:
 
Ասել է, որ դեռ 20 տարի առաջ իրեն ծեծի են ենթարկել, ինչից հետո լարվել են իր ու սպանված Գևորգ Ղազարյանի հարաբերությունները: Իսկ թե ինչու է սպանել Ակունք գյուղում հանգստացող զույգին՝ 61-ամյա տղամարդն ասել է՝ փախուստի դիմելու համար նրանցից մեքենան է ուզել, չեն տվել: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Թադևոս Հովակիմյանի ընտանիքը դուրս է բերվել համայնքից: 

Մարիաննա Արամյան

Send