Այսօր վաղ առավոտից MediaHub-ը տասնյակ ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն մասին, որ «Յուքոմը» չի աշխատում, ընդհանրապես կապ չկա։
«Երեկ ժամը 22.00-ից, ո՛չ զանգել էր ստացվում, ո՛չ ինտերնետից օգտվել։ «Յուքոմի» գրասենյակ զանգել չէր ստացվում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Մենք կապվեցինք «Յուքոմ» ընկերության հանրային կապերի բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ երեկ վթար է տեղի ունեցել, որն էլ որոշ բաժանորդների մոտ կապի խնդիր է առաջացրել։
«Բայց հիմա խնդիրը կարգավորվել է, եթե կան բաժանորդներ, որոնք հիմա խնդիր ունեն, թող կապ հաստատեն մեզ հետ, որպեսզի խնդիրը կարգավորենք»,- ասացին ընկերությունից։

Русский