Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մարգինալ ընդդիմություն դառնալու, առավել ևս իշխանության հետ գործակցելու ցանկություն չունեմ. Վանեցյան

Blog Image

Մենք հստակ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընդդիմադիր կուսակցություն ենք, բայց նաև ունենք բալանսավորված մոտեցում տարբեր հարցերում։ Այդ մասին ArmLur.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ մարգինալ ընդդիմություն դառնալու ցանկություն չունի, իշխանության հետ էլ որևէ համագործակցության ցանկություն չունի։

««Հայրենիք» կուսակցությունն ունի ծրագիր, դա է առաջարկում ժողովրդին և իր ճանապարհով գնում է առաջ»,-  նշել է նա։

Արթուր Վանեցյանը պատմել է, որ  ժողովրդի հետ շփվելիս սովորաբար լսում է աքսիոմատիկ ճշմարտություն, թե իշխանությունը վատն է, ամեն ինչ կործանել է, և հաճախ իրեն հարցնում են, որ եթե «Հայրենիքը» գա, ապա ի՞նչ է անելու։

«Առաջինը մեծ աշխատանքի համակցություն, փունջ է։ Դու չես կարող ինչ-որ մի առանձին բան անես, և ամեն ինչ լավ լինի։ Եթե կարճ ձևակերպենք, թե ինչ ենք անելու, ապա ասեմ, որ առաջինը վերականգնելու ենք մեր անվտանգությունը, որովհետև զարգացման ամենակարևոր գործոնը երկարաժամկետ անվտանգությունն է, որը, ցավոք սրտի, չկա։ Այդ կեղծ խաղաղությունը, որի մասին իշխանությունը խոսում է, շատ հեղհեղուկ է և ցանկացած պահի կարող է փշրվել։ Շանտաժի լեզվով խաղաղություն չի լինում»,- նշել է Արթուր Վանեցյանը։

Որպես օրինակ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է այն, որ երբ Ալիևին ՀՀ իշխանությունների կատարած քայլերից ինչ-որ բան դուր չի գալիս, նա անմիջապես սպառնում է պատերազմով, իսկ իշխանությունն էլ անմիջապես սկսում է արդարանալ և հիմնավորել, թե ստիպված են անում, որովհետև դա է խաղաղությունը։

«Այդ խաղաղությունը կարճաժամկետ բնույթ ունի և ցանկացած պահի կարող է փշրվել։ Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ, առաջինն այդ փաթեթը պետք է ապահովենք, երբ գանք։ Երկրորդ՝ օրենսդրական ճիշտ փոփոխություներ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ապրել, արարել, զարգանալ, փող աշխատել, սովորել, առողջ լինել, իսկ թոշակառուները կարողանան իրենց թոշակով բարեկեցիկ ապրել։ Այն ծրագիր է, որը պետք է անենք, և դրա մասին պիտի  խոսենք ժողովրդի հետ։ Հենց դրան է ժողովուրդը սպաում»,- նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Send