Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետական նախարար լորդ Վերնոն Քոքերին։
Քոքերն ընդգծել է իր շահագրգռվածությունը ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ կապերի զարգացման հարցում։
Իր հերթին Ալիևն ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը սկսվել է էներգետիկ ոլորտում և հետագայում ընդլայնվել՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Նա նշել է առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման «լավ հնարավորությունների առկայությունը»։
«Քոքերը նաև շնորհավորել է Ալիեւին այս օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։ Ալիևը ընդգծել է այս հանդիպման պատմական նշանակությունը և ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերը այս հարցում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Ալիեւը նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանը «խաղաղության օրակարգի նախաձեռնողն է» և ընդգծել է, որ «կշարունակի իր ջանքերը դրա առաջխաղացման ուղղությամբ»։

Русский