Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատել է Կիպրոսի հունական վարչակազմին

Blog Image

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննադատել է Կիպրոսի հարավում գործող հունական վարչակազմին։

«Այստեղ խնդիր կա․ Սիներգիայի գոտու հարցը, որն ազդում է ԵՄ-ում և Թուրքիայում ավելի քան 400 միլիոն մարդկանց ճակատագրի վրա, պատանդ է պահվում մի փոքր խմբի կողմից»,- հայտարարել է Ֆիդանը ՆԱՏՕ-ի ԱԳՆ-ների հանդիպմանը մասնակցելուց հետո Բրյուսելում ելույթ ունենալով, գրել են թուրքական ԶԼՄ-ները։

Կիպրոսի հյուսիսային հատվածն օկուպացված է Թուրքիայի կողմից։ Այս հատվածում գործում է ինքնահռչակ «պետություն»՝ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», որը ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Ըստ նրա ՝ կարևոր է, որ Թուրքիան շարունակի իր արտաքին քաղաքականության ուղղությունը՝ «որևէ մեկին չտալով ազդեցության լծակներ, բայց նաև գնդակը չպահելով իր դաշտում»։

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումները հիմնականում կենտրոնացած են եղել Ուկրաինայի համար հնարավոր խաղաղության համաձայնագրի և դրան առնչվող զարգացումների վրա: «Քանի որ Թուրքիան Ուկրաինայի խաղաղության բանակցություններում գործող դեմք է, մեր կարծիքը մշտապես հարցնում են այս խնդիրների վերաբերյալ»։

«Թուրքիան հաստատել է, որ մենք ցանկանում ենք ուղիղ բանակցություններ վարել։ Ռուսաստանը դրական վերաբերմունք է ցուցաբերել այս հարցում։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան նույնպես շուտով դրական դիրքորոշում կընդունի այս հարցում»,- ընդգծել է Ֆիդանը։

Send