Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Հանդիպել են Բայրամովն ու ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը․ ինչ են քննարկել

Blog Image

ԵԱՀԿ հանդիպման շրջանակներում բանակցել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կողմերը քննարկել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգը, նշել «բարձր մակարդակի շփումների դրական դինամիկան և ուսումնասիրել են էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, առևտրի և կանաչ անցման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները»։

Բայրամովը նաև Կալլասին ներկայացրել է «Ադրբեջանի՝ տարածաշրջանային գործընթացները և Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը»։

 

Send