Չինաստանը Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվա չի ուղարկի հատուկ կառավարական պատվիրակություն։ Մայիսի 9-ի շքերթին երկիրը կներկայացնեն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։
«Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները անպայման ներկա կլինեն», - ասել է Լինը։
Դիվանագետը չի մանրամասնել Չինաստանի ղեկավարության որոշման պատճառները։

Русский