Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվայում, հայտարարել է նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Այբեկ Սմադիյարովը։
Նա նշել է, որ Տոկաեւը կմասնակցի Մեծ Հաղթանակի 81-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
«Կրեմլը գոհունակություն է հայտնել Ղազախստանի առաջնորդի այս որոշման կապակցությամբ՝ նրա Մոսկվա կատարելիք աշխատանքային այցը անվանելով «բարեկամական քայլ»։ Այցի շրջանակներում նախատեսվում է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի և Վլադիմիր Պուտինի միջև առանձին հանդիպում», - ասվում է Սմադիյարովի հայտարարության մեջ։
Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական համագործակցության հիմնական հարցերը՝ Ռուսաստանի նախագահի մայիսի վերջին Ղազախստան կատարելիք այցից առաջ։

Русский