Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մյանմայում հայտնաբերվել է 2.2 կգ քաշով ռուբին

Blog Image

Մյանմայի գլխավոր թանկարժեք քարերի արդյունահանման շրջանում հայտնաբերվել է 11,000 կարատ (2.2 կգ) քաշով հազվագյուտ ռուբին, հայտարարել է երկրի տեղեկատվության նախարարությունը։

«Նոր հայտնաբերված ռուբինը կշռում է 2,200 գրամ (11,000 կարատ) և բացառիկ մեծ ու հազվագյուտ է։ Հսկա ռուբինն ունի մանուշակա-կարմիր գույն՝ դեղնավուն երանգով և համարվում է բարձր որակի։ Այն նաև ցուցաբերում է չափավոր թափանցիկություն, գերազանց ապակենման փայլ և պահպանել է իր բնական վիճակը առանց որևէ մշակման կամ բարելավման», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 10 տարիների ընթացքում Մանդալայի մոտ տեղակայված Մոգոկ թանկարժեք քարերի արդյունահանման շրջանում հայտնաբերվել են մի քանի խոշոր ռուբիններ։ 1990 թվականին հայտնաբերվել է 496.2 կարատ (99.25 գրամ) քաշով ռուբին։ 1996 թվականին Մյանմայում հայտնաբերվել է 21,400 կարատ (գրեթե 4.3 կգ) քաշով ռուբին, իսկ 2022 թվականին Մյանմայում արդյունահանվել է գրեթե 2,800 կարատ կամ մոտավորապես 558 գրամ քաշով քար։

Յուրաքանչյուրն ունի յուրահատուկ բնութագրեր և որակներ, որոնք այն դարձնում են չափազանց արժեքավոր։ Չնայած 1996 թվականին հայտնաբերված ռուբինը քաշով ամենամեծն է եղել, այժմ հայտնաբերվածը համարվում է ավելի արժեքավոր, քանի որ դրա գույնն ու որակը գերազանցում են նախկինում հայտնաբերվածներին։

Send