Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանում քաղաքական ապակայունացումը միշտ բխում է Ռուսաստանի շահերից․ երկրի վարչապետ

Blog Image

Լեհաստանում քաղաքական ապակայունացումը միշտ բխում է Մոսկվայի շահերից, այն արդյունավետորեն օգտագործվում է և ակտիվորեն հրահրվում առաջին հերթին Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից․ հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ռուս քաղաքական գործիչների, ինչպես նաև Եվրոպայում ռուսամետ քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունները հաստատում են հենց այս սցենարը։ Կան նաև հստակ փորձեր՝ խարխլելու Լեհաստանի կառավարության դիրքերը և քննադատելու նրան՝ կապված Սահմանադրական տրիբունալի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- նշել է Տուսկը։

Վարչապետի խոսքով՝ Լեհաստանում բոլորը պետք է գիտակցեն, որ «կարող են հայտնվել մի նվագախմբում, որում երբեք չեն ցանկացել նվագել»։

Send