ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Դրա կարիքը չկա։ Մենք արդեն 90 տոկոսով ոչնչացրել ենք նրանց, ուստի դրա կարիքը չկա»,- ասել է Թրամփը Politico թերթին տված հեռախոսային հարցազրույցում։
- Մենք ամեն ինչ կդիտարկենք։ Եվ եթե հնարավորություն տեսնենք որոշակի քայլեր ձեռնարկելու, ապա կանենք այն, ինչը լավագույնն է մեր երկրի համար:
- Շատերն ասում են, թե նավթի գները բարձրանում են Իրանի պատճառով։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ Իրանի վերաբերյալ իմ որոշումը, որն ընդունվել է ի շահ մեր երկրի և, ըստ էության, ամբողջ աշխարհի երկարաժամկետ շահերի, միանգամայն ճիշտ էր և մնում է այդպիսին»։

Русский