Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված նրան այս պահին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նրան Աբովյանի ՔԿՀ-ից տեղափոխել էին Աբովյանի բժշկական կենտրոն, քանի որ նրա առողջությունը կտրուկ վատթարացել էր և անհապաղ հոսպիտալացնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Սակայն խորհրդակցելուց հետո տղային բերել էին Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղի բժիշկները դեռ նրա փոքր տարիքից վերահսկում են տղայի խաթարված առողջությունը։
Դավիթին պատգարակով և ՔԿՀ-ի ուղեկցող աշխատակիցների վերահսկողությամբ էին հիվանդանոց տեղափոխել և նախնական հետազոտություններից հետո որոշում էր կայացվել նրան հոսպիտակլացնել վերակենդանացման բաժանմուն տեղափոխելով։ Այս մասին MediaHub-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ հավելելով, որ այս պահին իրենք սպասում են բժշկական ախտորոշման եզրակացությանը, որից հետո անհրաժեշտության դեպքում հնարավոր է հանրայնացնեն այդ փաստաթուղթը։
Թագուհի Ասլանյան

Русский