Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ARCA համակարգում տեխնիկական խափանումներ են․ ի՞նչն է պատճառը

Blog Image

Բազմաթիվ քաղաքացիներ երեկվանից բախվել են վճարային խնդիրների․ ARCA համակարգում արձանագրվել են տեխնիկական խափանումներ։

Բանկոմատներից գումար հանելու, տերմինալներով վճարելու և առցանց գործարքներ իրականացնելու փորձերը հաճախ ավարտվել են անհաջողությամբ։

Քաղաքացիները նշում են, որ գործարքները կա՛մ չեն իրականացվում, կա՛մ երկար ժամանակ մնում են «սպասման» փուլում։

Սոցցանցերում ևս ակտիվ քննարկումներ են ընթանում․ օգտատերերը հայտնում են, որ խնդիրը համատարած բնույթ է կրում և առնչվում է տարբեր բանկերի քարտերին։

ARCA համակարգից տեղեկացնում են, որ այսօր՝ 05:03–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

Արդյունքում՝ ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։                                                

Էմմա Մարտիրոսյան

Send