Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Զինադադա՞ր, թե՞՝ լռություն փոթորկից առաջ, ի՞նչ է իրականում կատարվում ԱՄՆ–Իրան ճակատում

Blog Image

Աշխարհաքաղաքական լարվածության թատերաբեմում վերջին զարգացումները նոր շրջադարձ են խոստանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ու Իրանը մոտ են երկարաժամկետ, 15 կետից բաղկացած համաձայնագրի կնքմանը։ Նրա խոսքով՝ կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ առաջիկա երկու շաբաթը կարող է վճռորոշ դառնալ՝ վերջնական համաձայնության հասնելու համար։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասել և նույնիսկ գերազանցել է իր ռազմական նպատակները՝ բաց թողնելով դիվանագիտական ճանապարհի հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Թեհրանը ներկայացրել է իր 10 կետանոց առաջարկը, որը դարձել է բանակցությունների հիմք։ Այդ առաջարկում ներառված են առանցքային պահանջներ՝ սկսած պատժամիջոցների ամբողջական վերացումից մինչև տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերումը։ Իրանական կողմը սա դիտարկում է որպես «մեծ հաղթանակ»,սակայն ընդգծում է, որ վերջնական վիճակը դեռևս կախված է առաջիկա բանակցություններից։ 

Կողմերը պայմանավորվել են բանակցությունները  սկսել ուրբաթ օրը Իսլամաբադում՝ նպատակ ունենալով առավելագույնը 15 օրվա ընթացքում հստակեցնել բոլոր մանրամասները։ Այդ ընթացքում հայտարարվել է երկշաբաթյա զինադադար, որը պետք է ստեղծի անհրաժեշտ դիվանագիտական միջավայր։

Միջազգային հանրությունը զգուշավոր լավատեսությամբ է արձագանքում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է զինադադարի հաստատումը՝ այն համարելով կարևոր քայլ դեպի կայուն խաղաղություն։ Նա կոչ է արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքն ու ստաձնած պարտավորությունները՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունների դադարեցումը կենսական նշանակություն ունի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։ Իսրայելը նույնպես արձագանքել է. Բենիամին Նեթանյահուն հայատրարել է, որ աջակցում է Թրամփի որոշմանը՝ ժամանակավորապես դադարեցնել հարվածները Իրանի դեմ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը։ 

Այս ամենին ֆոնին ձևավորվում է մի բարդ, բայց խոստումնալից պատկեր, պատերազմի ու խաղաղության սահմանագծին կողմերը փորձում են գտնել փոխզիջման եզրեր։ Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն, և պարզ կդառնա՝ արդյոք այս դիվանագիտական ջանքերը կվերածվեն իրական, երկարատև խաղաղության, թե կմնան չիրականացված։

Ալիտա Եղիազարյան

Send