Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները փոխվել են․ Կալլաս

Blog Image

Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հարաբերությունները լուրջ փորձության են ենթարկվում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Այս մասին բելգիական «Le Soir» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մեր հարաբերություններե, անշուշտ, փոխվել են, և բոլորի համար ակնհայտ է, որ դրանք ներկայումս լուրջ փորձության են ենթարկվում», - ասել է նա։

Կալլասը նշել է, որ պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հարթ չեն ընթացել, սակայն դրանք «կենսական նշանակություն ունեն երկու կողմերի համար»։

 

Send