Բունդեսթագում արված հայտարարությունների կապակցությամբ ոստիկանություն բողոք է ներկայացվել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դեմ։
Բողոքը ներկայացրել է ծայրայհեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։
Այս քայլի պատճառ են դարձել բյուջեի շուրջ քննարկման ընթացքում Մերցի արած մեկնաբանությունները։ Նա մեղադրել է կուսակցության պատգամավորներին «ռեմիգրացիա» տերմինն օգտագործելու մեջ, որով, ըստ Մերցի, AfD-ն նպատակ է ունեցել առաջ մղել էթնիկ զտումների գաղափարը հիմնված մաշկի գույնի և ծագման վրա։
AfD-ն նշել է, որ «ռեմիգրացիա» ասելով՝ իրենք նկատի ունեն այն օտարերկրացիների հայրենադարձությունը, ովքեր օրենքով պարտավոր են լքել Գերմանիան։

Русский