Հանրապետական կուսակցության համագումարում ելույթ ունենալիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արձագանքել է մարդկանց բացականչություններին (որոնք նրան ողջունում էին որպես ԱՄՆ ապագա՝ 48-րդ նախագահ)՝ կոչ անելով նախ կենտրոնանալ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա։
«Մենք պետք է լուծենք ընթացիկ խնդիրները այս նոյեմբերին։ Դրանից հետո կմտածենք հաջորդ քայլերի մասին», - հայտարարել է Վենսը Տեխասում։
Փոխնախագահի ելույթի ընթացքում ներկաները վանկարկել էին «Ջ. Դ. 48»։
ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ դեռ վաղ է որոշում կայացնել հանրապետականների՝ նախագահի հաջորդ թեկնածուի վերաբերյալ։ «Դրա մասին մտածելը դեռ վաղ է», - ասել էր Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նա արձագանքել էր տեղեկություններին, ըստ որոնց՝ ինքը հանրապետական դոնորներին ասել էր, որ նրանք պետք է պատրաստվեն աջակցել Վենսի թեկնածությանը։
Այնուամենայնիվ, մայիսին ԱՄՆ ղեկավարը Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի զույգը բնութագրել էր որպես իդեալական թիմ և 2028 թվականի ընտրություններում հանրապետականների հնարավոր թեկնածուներ, թեև չէր հստակեցրել, թե նրանցից ով կառաջադրվի որպես նախագահի, իսկ ով՝ որպես փոխնախագահի թեկնածու։
ԱՄՆ միջանկյալ ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Այս ընտրությունները կորոշեն Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմը և Սենատի կազմի մի մասը։ Բացի այդ, բազմաթիվ նահանգներում տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ։
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի նոյեմբերին։

Русский