Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ղազախստանին մերժել են «Եվրատեսիլ 2027»-ին մասնակցել

Blog Image

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է ղազախական «Խաբար» (Khabar) գործակալությանը լիիրավ անդամակցություն տրամադրելու հայտը, ինչը երկրին թույլ կտար ստանդարտ պայմաններով մասնակցել «Եվրատեսիլ» երգի 2027 թվականի մրցույթին։

Թեև տեսականորեն Ղազախստանը դեռ կարող է հատուկ հրավեր ստանալ, EBU-ն հայտարարել է, որ ներկայումս նման ծրագրեր չկան։

 EBU-ի ասոցացված անդամ  «Խաբար»-ը դիմել էր լիիրավ անդամակցություն ստանալու և Ղազախստանի՝ «Եվրատեսիլ 2027»-ին մասնակցելու համար։ Գործակալության ներկայիս կարգավիճակը թույլ է տալիս համագործակցել EBU-ի հետ, սակայն ինքնին իրավունք չի տալիս մասնակցելու հիմնական երգի մրցույթին այն նույն հիմունքներով, ինչ լիիրավ անդամները։

EBU-ն պատասխանել է, որ Ղազախստանը չի բավարարում գործող չափանիշներին։ Լիիրավ անդամակցությունը հասանելի է այն երկրների հեռարձակողներին, որոնք Միջազգային հեռահաղորդակցության միության սահմանած «Եվրոպական հեռարձակման գոտում» են կամ հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ։

2026 թվականի հունիսին EBU-ի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունից հետո հասանելի է դարձել լրացուցիչ տարբերակ. Եվրոպական հեռարձակման գոտուց դուրս երկրների հեռարձակողները կարող են դիմել լիիրավ անդամակցության համար, եթե դրանց պետություններն ունեն Եվրոպայի խորհրդում պաշտոնական դիտորդի կարգավիճակ և բավարարում են միության մյուս պահանջներին։

Ղազախստանը չի բավարարում այս չափանիշները։ Երկիրը չի մտնում Եվրոպական հեռարձակման գոտու մեջ, Եվրոպայի խորհրդի անդամ չէ և այդ կազմակերպությունում չունի դիտորդ պետության կարգավիճակ։

Թեև Ղազախստանի տարածքի մի մասն աշխարհագրորեն Եվրոպայի սահմաններում է, դա որոշիչ գործոն չէ EBU-ի համար. միությունն առաջնորդվում է իր կանոնադրությամբ սահմանված չափանիշներով և Եվրոպական հեռարձակման գոտու սահմաններով։

Send