ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի՝ Եմենի հյուսիսը վերահսկող հուսիների դեմ հարվածներ հասցնելու խնդրանքները։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ հինգշաբթի օրը թագաժառանգը երկու անգամ զանգահարել է նախագահ Թրամփին՝ հորդորելով հարվածել հուսիներին։
«Թրամփը հրաժարվել է, իսկ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն ընդգծել են, որ ներկայումս հուսիների հետ հակամարտությանը ուղղակիորեն միջամտելու ծրագրեր չկան»,- մեջբերել է պարբերականը երկու աղբյուրի խոսքերը։
Ավելի վաղ շիա «Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Հուզամ ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ հուսիների զինված ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կարմիր ծովի ափին ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքի, Թաիզ նահանգի Բաբ ալ-Մանդաբի շրջանի, Բաբ ալ-Մանդաբի նեղուցում Փերիմ կղզու և Կարմիր ծովում եմենյան բոլոր կղզիների նկատմամբ։

Русский