Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 06։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայրում պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։   «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Կատարվում է նախաքննություն»,- MediaHub-ի հետ զրույցում հայնեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդի վիճակը գնահատվում է բավարար։ Նա առաջին բուժօգնություն է ստացել և բժշկական զննություններ է անցնում։

Էմմա Մարտիրոսյան

Send