Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն մաքսատուրքերի նոր հետաքննությունների շրջանակներում թիրախավորում է նաև ՄԹ-ն, ԵՄ-ն ու Կանադան․ FT

Blog Image

ԱՄՆ-ն կարող է նոր առևտրային սակագներ սահմանել 60 գործընկերների նկատմամբ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Կանադայի, եթե ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող հետաքննությունը բացահայտի, որ այդ երկրները կիրառում են հարկադիր աշխատանք, հաղորդում է «Financial Times»-ը։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը նախկինում առաջարկել էր նոր սակագներ սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնց առևտրային գործելակերպը հետաքննության ընթացքում անարդար է ճանաչվել։ Նա մեջբերել է 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժինը, որը ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակին լիազորություն է տալիս հետաքննել և վրեժ լուծել այլ երկրների դեմ։

«ԱՄՆ-ն թիրախավորել է 60 առևտրային գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Կանադայի նկատմամբ՝ [նախաձեռնելով – խմբ.] նոր հետաքննություններ նրանց հարկադիր աշխատանքի գործելակերպի վերաբերյալ, ինչը կարող է թույլ տալ Թրամփի վարչակազմին սահմանել նոր սակագներ», - գրել է հրատարակությունը։

Ինչպես նշել է թերթը, Վաշինգտոնը նախկինում նմանատիպ հետաքննություն էր սկսել, բայց այն ընդգրկել էր շատ ավելի քիչ երկրներ և չէր ներառել Մեծ Բրիտանիան ու Կանադան։

Հինգշաբթի օրը ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել Չինաստանի, Եվրամիության և 14 այլ երկրների դեմ՝ կասկածելով նրանց ավելորդ կարողություններ ստեղծելու և ամերիկացի արտադրողների նկատմամբ խտրականություն դրսևորելու մեջ։

Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել էր, որ «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը (IEEPA), որի համաձայն Թրամփը սահմանել էր ներմուծման մաքսատուրքեր, խոչընդոտում է իրեն դա անել։ Իր որոշման մեջ դատարանը նշել էր, որ Կոնգրեսն ունի նման մաքսատուրքեր սահմանելու բացառիկ լիազորություն։ Թրամփը պատասխանել էր և հայտարարել բոլոր երկրների համար ներմուծման մաքսատուրքերը 10 տոկոսից մինչև 15 տոկոս բարձրացնելու իր մտադրության մասին։

Send