Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Գերմանիայի կանցլերը դեմ է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու որոշմանը

Blog Image

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեմ է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու որոշմանը։

«Սա սխալ է»,- ասել է Մերցը՝ խոսելով նավթային պատժամիջոցների մեղմանցման մասին։

Որոշումը կայացվել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով, որ հանգեցրել է շուկայում նավթի պակասի և թանկացման։

 

«Որոշման մասին իմացանք միայն այսօր առավոտյան», - նշել է Ֆրիդրիխ Մերցը։

Իրանի մասին կանցլերն ասել է, որ հակամարտությունը դադարեցնելու ռազմավարության վերաբերյալ պարզություն չկա։ «Ե՞րբ կավարտվի այս պատերազմը և ի՞նչ ռազմավարությամբ։ Այս հարցերը մնում են անպատասխան», - ընդգծել է Մերցը։

«Գերմանիան այս պատերազմի մաս չէ և չի ցանկանում դառնալ մեկը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են պատերազմի դադարեցմանը», - հավելել է նա։

Send