Իսրայելի գլխավոր թիրախների ցուցակում հայտնված իրանցի պաշտոնյաները զբոսնել են Թեհրանում՝ մասնակցելով ցույցի։
Նրանց թվում են եղել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյը, ազգային ոստիկանության ղեկավար Սարդար Ահմադռեզա Ռադանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Իսլամին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը նույնպես դուրս է եկել փողոց։
«Թշնամիները ստիպված կլինեն ճանաչել իրանցի ժողովրդի ուժը», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այսօր Իրանում նշվում է Ղոդսի օրը, և չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի դաժան հարձակումներին, միլիոնավոր իրանցիներ դուրս եկան Թեհրանի և այլ քաղաքների փողոցներ՝ ցուցադրելով իրենց ուժեղ կամքն ու վճռականությունը: Թշնամիները ստիպված կլինեն ճանաչել իրանական ժողովրդի ուժը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Կադրերն այստեղ

Русский