Իրանի արտաքին գործեր նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողությունները և անվտանգության մարտահրավերները։
Արաղչին ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը համաշխարհային կայունության մեջ ու կոչ արել միջազգային կառույցներին դատապարտել Իրանի դեմ ուղղված ամերիկա-իսրայելական հարձակումները։
Իր հերթին Ջայշանկարը հույս է հայտնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ ու շեշտել տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։

Русский