Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ւմ է մակագրվել Փաշինյանի հետ վիճած Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքը

Blog Image

Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Այդ մասին հայտնում են  MediaHub-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվել է։ 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Նշենք նաև, որ տղայի ինքնազգացողությունը «Արմավիր» ՔԿՀ-ում վատացել է և նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ 

Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք:

Send