Ապրիլի 6-ին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել հանրության շրջանում. ժամը 18։00-ի սահմաններում կրակոցի ձայն է հնչել նախարարության շենքում, ինչից հետո դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը։ Վերջիններս տուժած քաղաքացուն տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը MediaHub-ին հայտնեց՝ որևէ լուրջ բան չկա։
«Երեկվա դրությամբ գիտենք, որ շատ թեթև մարմնական վնասվածք է ստացել, առողջությանը վտանգ չի սպառնում։ Զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակոց է արձակվել, որևէ վեճ կամ միտումնավոր գործողություն տեղի չի ունեցել, ինքն իրեն է վնասել»,- ասաց Շաբոյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский