Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Opel»-ն Էջմիածնի թունելի մեջ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մ5 կմ հատվածում՝ Էջմիածին տանող թունելի մեջ, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտվել է ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին և ուղևորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Send