Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, բախվել են Երևան-Մասիս երթուղու ավտոբուս ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Այնթապի խաչմերուկում՝ «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send