Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու ժամանած շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվում են հիվանդանոց մեկնելուց, սակայն 1 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղանակն անբարենպաստ է, տեղում է ուժեղ ձյուն, և ամբողջ ճանապարհը ձյունապատ է։

Русский