Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների տարբեր սցենարներ է պատրաստել․ Փիթ Հեգսեթ

Blog Image

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների տարբեր սցենարներ է պատրաստել, Կոնգրեսում հայտարարել է Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

«Մենք ունենք անհրաժեշտության դեպքում սրման ծրագիր։ Մենք ունենք անհրաժեշտության դեպքում դուրսբերման ծրագիր։ Մենք ունենք ակտիվների վերաբաշխման ծրագիր»,- նշել է նա։

«Իհարկե, այս իրավիճակում մենք չենք բացահայտի, թե ինչ կարող է լինել հաջորդ քայլը՝ հաշվի առնելով նախագահ Թրամփի կողմից ստանձնած առաքելության լրջությունը՝ ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային ռումբ չստանա», - ասել է Պենտագոնի ղեկավարը։

ԱՄՆ Պաշտպանության նախարարն ու զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Դեն Քեյնը հարցերի են պատասխանում Ներկայացուցիչների պալատի և Սենատի ենթահանձնաժողովներում, որոնք վերահսկում են Պենտագոնի բյուջետային հայտերը։ Թրամփի վարչակազմն Իրանի պատերազմի ֆոնին ձգտում է ստանալ 1.5 տրիլիոն դոլար։

 

Send