ԱՄՆ-ն ռազմական առումով ավելի ուժեղ է, քան ցանկացած այլ երկիր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Չինաստանն ուժեղ է, բայց «մենք ավելի ուժեղ ենք»։
«Մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր։ Դուք դա տեսաք Վենեսուելայի դեպքում։ Մյուս երկրների մեծ մասի համար դա դժվար խնդիր կլիներ։ Մենք դա արեցինք մեկ օրում, իսկ հիմա նայեք արդյունքին։ Նայեք Իրանին... նրանք ամեն ինչ ունեին, իսկ հիմա ամեն ինչ կորել է», - հայտարարել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ կարող են կանգնեցնել Իրանին ուրանի հարստացումից և միջուկային ռումբ ստեղծելուց։
«100%։ Նրանք կդադարեցնեն [հարստացումը]։ Իրանցիներն ինձ ասացին, որ մենք կստանանք այս «միջուկային փոշին»։ Իրանցիներն ինձ ասացին. «Դա ձերը կլինի»։ Բայց հետո նրանք փոխեցին իրենց միտքը... Մենք 100%-ով կվերցնենք նրանց «միջուկային փոշին» և կվերցնենք այն ամբողջությամբ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Русский