Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն «դեռ պատրաստ չէ» տանկերներին ուղեկցել Հորմուզի նեղուցով․ Էներգետիկայի նախարար

Blog Image

ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ չեն նավթային տանկերներին ուղեկցել Հորմուզի նեղուցով, հինգշաբթի օրը CNBC-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Դա տեղի կունենա համեմատաբար շուտով, բայց հիմա չի կարող տեղի ունենալ», - ասել է Ռայթը։ «Մենք պարզապես պատրաստ չենք։ Մեր բոլոր ռազմական միջոցներն այժմ կենտրոնացած են Իրանի հարձակողական կարողությունների և արտադրական արդյունաբերության ոչնչացման վրա»։

ԱՄՆ էներգետիկայի նախարարի խոսքով՝ հավանական է, որ Ռազմածովային ուժերը կկարողանան ուղեկցել տանկերները մինչև այս ամսվա վերջը։ «Ես այսօր ավելի ուշ կլինեմ Պենտագոնում», - ասել է պաշտոնյան։

Բրենտ նավթի միջազգային չափանիշը հինգշաբթի օրը հասել է մեկ բարելի համար 100 դոլարի, քանի որ Պարսից ծոցում շարունակվում են առևտրային նավերի վրա հարձակումները։

Չորեքշաբթի օրը ավելի քան 30 երկրներ համաձայնել է իրենց պաշարներից շուկա ներարկել 400 միլիոն նավթային բարել՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած զանգվածային մատակարարման խափանումները լուծելու համար։ Այդ ջանքերի շրջանակներում ԱՄՆ-ն ռազմավարական նավթի պահուստից կհանի 172 միլիոն բարել։ Սա պատմության մեջ արտակարգ պաշարների ամենամեծ արտանետումն է, սակայն այս գործողությունը չի կարողացել հանգստացնել նավթի շուկան, քանի որ Պարսից ծոցում անվտանգության իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ։

Send