ԱՄՆ ուժերի կողմից գերի վերցված Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է մենախցում։ Այս մասին հայտնել է իսպանական ABC թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Սենյակը 3 մետր երկարություն և 2 մետր լայնություն ունի։ Այն օգտագործվում է կարգապահական մեկուսացման, ինքնասպանությունների կանխարգելման կամ հատկապես վտանգավոր կամ ռիսկի խմբի բանտարկյալների պաշտպանության համար։
Բանտարկյալներին թույլատրվում է շաբաթական 3 անգամ 1 ժամով դուրս գալ իրենց խցերից, բայց պետք է ձեռնաշղթաներով լինեն։ Այս ընթացքում նրանք կարող են լոգանք ընդունել, օգտվել հեռախոսից (ամսական սահմանաչափով), ստուգել էլեկտրոնային փոստը հսկողության տակ կամ գնալ փոքրիկ ցանկապատված բակ, հաղորդել է ABC-ն։
Մադուրոն պահվում է Բրուքլինի կալանավայրում, որը դաշնային բանտ է։ Գիսլեյն Մաքսվելը՝ դատապարտված պեդոֆիլ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործընկերը, Հոնդուրասի նախկին առաջնորդ Խուան Օռլանդո Հերնանդեսը և ռեփեր Շոն «Պի. Դիդին» բոլորը պահվել են այս հաստատության խցերում։
ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն հրաժարվել է բացահայտել Մադուրոյի կալանավորման մանրամասները՝ հղում անելով կալանքի տակ գտնվող յուրաքանչյուրի անվտանգության և գաղտնիության կանոնակարգերին։
«Բրուքլինի կալանավայրը իսկական դժոխք է։ Այն լիակատար անմխիթար վիճակում է, թերֆինանսավորված և անձնակազմով։ Դա մի վայր է, որտեղ ոչ ոք չի ուզում մեկ րոպե անցկացնել», - ասել է բանտային խորհրդատու Սեմ Մանգելը։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսել էր «Ամբողջական վճռականություն» գործողությունը՝ թիրախավորելով Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը։ Մադուրոյին և նրա կնոջը գերի էին վերցվել ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից։ Միացյալ Նահանգները մեղադրել է Վենեսուելայի առաջնորդին թմրավաճառների հետ համագործակցության մեջ և նրան դատի տվել։

Русский