Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օգնության մերժումը հասկանալի կլիներ, եթե անհրաժեշտ չլիներ․ Զախարովան՝ ՌԴ-ից ԼՂ բնակիչներին մարդասիրական օգնության մասին

Blog Image

Օգնության մերժումը հասկանալի կլիներ, եթե այն այլևս անհրաժեշտ չլիներ, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երևանի դիրքորոշմանը, որով մերժվել է Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն մատակարարելը։

«ՀՀ իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում»,- ներկայացրել է ԱԳՆ ներկայացուցիչը հայկական կողմից փոխանցված պատճառը։ 

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից։ Զախարովան նշել է, որ այս ամենը, կարծես, փորձ է «մաքրելու» երկրում Ռուսաստանի մասին հղումները։

 

Send