Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Թրամփի սիրտը նախահեղափոխական ժամանակների Իրան է ուզում

Իրանը լայնածավալ գործողությունների է անցել, որը կանխատեսելի էր։ Իրանը նախապես էր հայտարարել՝ ով իր երկրի տարածքը կտրամադրի իրեն հարվածելու համար, նույնպես պատասխան կտա, և տալիս է։ 

«Իրանաամերիկյան հակամարտության խնդիրը Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը չեն։ ԱՄՆ-ն ավելի գլոբալ նպատակներ ունի, որոնք ավելի շատ կապված են Իրանի աշխարհագրական դիրքի, Միացյալ Նահանգների մեծ հավակնությունների, Իրանի՝ եվրասիական նշանակության հետ»,- նկատում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ 

ԱՄՆ-ի գերնպատակն է, որ Իրանը վերադառնա նախահեղափոխական շրջանին, և ներկայիս իշխանթյունները տապալվեն։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Իրանը փաստացի համաձայնել է ԱՄՆ-ի բոլոր հիմնական պահանջներին, բայց բառացիորեն մի քանի ժամ հետո Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Իրանին։

Թրամփը կոչով դիմել է իրանցիներին՝ դուրս եկեք փողոց, տապալեք իշխանություններին, փոխեք ձեր կյանքը, ԱՄՆ-ն ձեր կողքին է։

Իրանական հասարակությունը կանխատեսածից բոլորովին այլ վարքագիծ է դրսևորում, բայց Իրանում բնակչությունը միատարր չէ, մյուս ազգերը կարող են նպաստավոր պայմանների դեպքում խժդժություններ առաջացնել երկրում, եթե Իրանը չարագացնի հոգևոր առաջնորդի ընտրությունը։ Արա Պողոսյանը կարծում է, որ Իրանը շուտով կհայտարարի՝ ով է իր հոգևոր առաջնորդը։

Հակամարտությունը առայժմ միայն օդային է, ցամաքային գործողություններ չկան։ Բայց Իրանի համար սարսափելի բարդ կլինի, եթե այդ երկրի դեմ կոալիցիա կազմեն։

Պատերազմական գործողությունները շարունակվում են, իրավիճակը ամեն րոպե փոխվում է։ Հայտնի չէ, թե Իրանը որքան կարող է դիմանալ ու դիմադրել։

Send