Իրանի կառավարումը չի խաթարվել։ Այդ երկիրը դիմանալու մեծ պոտենցիալ ունի. թեև լուրջ հարվածներ է ստանում, բայցև լուրջ հարվածներ է հասցնում։
Արաբական այն երկրները, որոնք դարձել են Իրանի վրա հարձակմա հարթակ, ինքնին կոալիցիա են կազմել, նաև Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին։ Մի՞թե միայն Իսրայելի և ԱՄՆ-ի ուժերը բավարար չեն Իրանի դեմ պատերազմ իրականացնելու համար, և առաջացավ Բրիտանիայի աջակցության կարիքը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ գործ ունենք բազմաշերտ գործընթացի հետ, որը շոշոփում է խաչվող շահեր։ Ժամանակը ցույց կտա, թե դիմակայությունն ինչպիսին կլինի, եթե ռազմական գործողությունները շարունակվեն։
Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը սկիզբ առած լայնածավալ պատերազմում։ Պերաշկի, կուկուռուզ ուտելով՝ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավ են անում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, թե մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից:
Իրանի շփումները Ադրբեջանի հետ անհամեմատ օպերատիվ և ինտենսիվ են եղել։
Ի՞նչ է անում Թուրքիան։ Այդ երկիրը չեզոք դիրք է բռնել՝ աշխատելով չդառնալ Իրանի դեմ օգտագործման թիրախ։ Իրանի ստատուս-քվոյի փոփոխությունը Թուրքիային ձեռք չի տալիս։
Իրանի դեմ նաև ցամաքային գործողություններ սկսելու Թրամփի որոշումը կարող է պատերազմին նոր ծավալ տալ և մարդկային կորուստների պատճառ դառնալ։ Գաղտնիք չէ, որ Իրանը ցամաքային գործողություններին է սպասում։
Մանրամասները՝ տեսանյութում։

Русский