Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ․մարտի 5-ին, Արարատ գյուղում։
Նա դարձավ այն առաջնորդը, ով գրիչը փոխեց զենքով՝ պաշտպանելու հողը։ Նա գիտեր, որ խաղաղությունը նվաճվում է, գնահատում էր ազատագրական պայքարի արժեքը և առաջնորդեց ժողովրդին՝ համախմբելով հավատն ու կամքը դեպի հաղթանակ։
Իր կյանքը, գործը և գաղափարները դարձան ուղեցույց ու պատգամ՝ սիրել հայրենիքը ոչ թե բառերով, այլ՝ գործով։ Այսօր էլ նրա գաղափարները ապրում են բանակում, երիտասրադ սերունդների մեջ և յուրաքանչյուր հայի սրտում։
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 67 տարեկան։ 27 տարի է՝ Վազգենը ֆիզիկապես ներկա չէ, բայց նրա անունը չի ընդհատվում ժամանակով։ Վազգենն ապրում է բանակի շարքերում, հաղթանակների հիշողության մեջ, երիտասրանդների հավատում ու յուրաքանչյուր հայի սրտում։ Քանի դեռ այս երկիրը սկսվում է խրամատից ու շարունակվում հավատով, քանի դեռ խաղաղության գինը գիտակցվում է, Վազգեն Սարգսյանի գաղափարները մնալու են կենդանի։
Նրա կյանքը դարձավ պատգամ՝ սիրել հայրենիքը ոչ թե բառերով, այլ գործով։

Русский