Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տեսանյութ MediaHub TV

Հայրս մեզ թաքցրեց լոգարանում, իսկ իրենք եռման ջուր, դանակներ պատրաստեցին՝ ինքնապաշտպանվելու համար

Արցախյան ազատագրական շարժումը 1988-ի փետրվարին Հայաստանում և Արցախում  ահագնացավ։ 

Փետրվարի 20-ին Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդներին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գա և մտնի Հայկական ԽՍՀ-ի կազմ։

Կրեմլին այդ պահանջն անհանգստացրեց։ Մեկ շաբաթ անց Սումգայիթում սկսվեց հայերի կոտորածը՝ պատժիչ ծրագիր հայերին լռեցնելու և վախեցնելու համար։

Ռուզաննա Թովմասյանը պատմում է, որ 10 տարեկան էր և զարմացել է ադրբեջանցի ընկերուհու ասածից, թե հայերին պետք է քշել, որովհետև նրանք Ղարաբաղ են ուզում։

Ընդամենը ժամեր անց Ռուզաննան ականատես եղել դժոխային տեսարանի։ Հայրը երեխաներին թաքցրել է լոգարանում, իսկ իրենք սկսել են ադրբեջանցի ջարդարարների հարձակումներից պաշտպանվել՝ ով ինչպես կարող էր։  

Ադրբեջանցի հրոսակները սպանել են Ռուզաննայի հորը, վայրագություններ են կատարել շենքի բոլոր հայ բնակիչների նկատմամբ։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթում դաժանաբար սպանվել ու խոշտանգվել է 1000 հայ, 18 հազարը, թողնելով տուն ու տեղ, ունեցվածք, ամեն ինչ, մի կերպ դուրս է պրծել ցեղասպանների ճիրաններից ու գաղթել Հայաստան։

Ալիևն ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել է,այսպես կոչված, «դարի ցեղասպանության»՝ Խոջալուի դեպքերի վրա՝ իբր հայերը Խոջալոում սպանել են խաղաղ ադրբեջանցիներին։ Բայց հազար անգամ է ապացուցվել, որ «Խոջալուի դեպքեր» կոչվածը հենց հայր Ալիևի սարքած ծուղակն էր, որպեսզի Մութալիբովին հանի ու ինքը դառնա Ադրբեջանի ղեկավար․
Ադրբեջանի իշխանությունները հորինեցին Խաջալուի ջարդերի օր կոչվածը և այն նշելու համար ընտրեցին փետրվարի 26-ը, որպեսզի քողարկեն Սումգայիթի ոճրագործությունը։

Այնպես որ, «Խոջալուի ջարդեր» կոչվածը պաշտոնական Բաքուն է հորինել, մեսխեթցի թուրքերին կոտորել ու մեղքը բարդել հայերի վրա։ Ականատեսները վկայում են, որ սպանված թուրքերի դիակները մի քանի օրվա տարբերությամբ տեսել են արդեն խշտանգված։ 

38 տարի առաջ՝ այս օրերին, Սումագյիթում մարդկանց սպանում, խոշտանգում էին հայ լինելու համար։ 38 տարի անց այդ ցեղասպանությանը միջազգային պատշաճ գնահատական չի տրվել։ Ցեղասպանություն իրականացնելով Սումգայիթում, Բաքվում, Շահումյանում, Նախիջևանում, Գանձակում՝ Ադրբեջանը այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։ Իսկ անպատժելիությունը ծնեց նոր ոճիր՝ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը։

Send