Հայազգի մարզիկ Գևորգ Սարգսյանը խառը մենամարտերի աշխարհում անցել է դժվար ու սկզբունքային ճանապարհ։ Ծնվելով Գերմանիայում, մանկության մի հատվածն անցկացնելով Հայաստանում, ապա ձևավորվելով Իսպանիայում՝ նա երբեք չի կտրվել իր արմատներից։
Չնայած արտասահմանում ապրելու և մարզական կարիերա կառուցելու հանգամանքին՝ Գևորգը մշտապես հանդես է եկել հայկական դրոշի ներքո՝ մենամարտերի ժամանակ կրծքին կրելով հայրենիքի համար զոհված հայորդիների նկարները։
Թեև ունեցել է ֆինանսական գրավիչ առաջարկներ՝ այլ երկրի դրոշի տակ հանդես գալու համար, նա հրաժարվել է դրանցից՝ հավատարիմ մնալով իր ազգային ինքնությանը։ Իր ճանապարհին բախվել է բազմաթիվ դժվարությունների, անարդարությունների և ուժեղ մրցակիցների, սակայն կարողացել է հաղթահարել ամեն մարտահրավեր։
Այսօր, ունենալով արդեն աշխարհի գոտի, նրա մեծագույն երազանքն է մենամարտել Հայաստանում և հայրենի հողում ներկայացնել իր երկիրը։ Գևորգ Սարգսյանի կերպարը մարմնավորում է արժանապատվություն, նվիրում և անսահման սեր հայրենիքի նկատմամբ՝ դառնալով ոգեշնչման աղբյուր ոչ միայն մարզաշխարհի, այլ նաև ամբողջ ազգի համար։

Русский