Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հնդկաստանի կենտրոնական բանկն առաջարկել է կապել BRICS-ի թվային արժույթները․ Reuters

Blog Image

Հնդկաստանի կենտրոնական բանկը առաջարկել է, որ BRICS երկրները կապեն իրենց պաշտոնական թվային արժույթները՝ միջսահմանային առևտրի և զբոսաշրջության վճարումները հեշտացնելու համար, հայտնել են երկու աղբյուրներ, գրել է «Reuters»-ը։

Ըստ գործակալության՝ սա կարող է նվազեցնել ԱՄՆ դոլարից կախվածությունը՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին։

Հնդկաստանի պահուստային բանկը կառավարությանն առաջարկել է, որ կենտրոնական բանկերի թվային արժույթները (CBDC) կապող առաջարկը ներառվի 2026 թվականի BRICS գագաթնաժողովի օրակարգում, հայտնել են աղբյուրները։ 

Հնդկաստանը կհյուրընկալի գագաթնաժողովը, որը տեղի կունենա այս տարվա վերջին։ Եթե առաջարկությունն ընդունվի, առաջին անգամ կներկայացվի BRICS-ի անդամների թվային արժույթները կապելու առաջարկ։ BRICS կազմակերպության մեջ, ի թիվս այլնի, մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։

Նախաձեռնությունը կարող է նյարդայնացնել ԱՄՆ-ին, որը զգուշացրել է դոլարը շրջանցելու ցանկացած քայլի հետ կապված։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ BRICS դաշինքը «հակաամերիկյան» է և սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել դրա անդամների նկատմամբ։

Հնդկաստանի Կենտրոնական բանկը, Հնդկաստանի կենտրոնական կառավարությունը, Բրազիլիայի և Ռուսաստանի կենտրոնական բանկերը չեն պատասխանել մեկնաբանություններ համար էլեկտրոնային նամակներին։ Չինաստանի Ժողովրդական բանկը հայտարարել է, որ չունի որևէ տեղեկատվություն այս թեմայի վերաբերյալ՝ ի պատասխան Reuters-ի հարցման։ Հարավաֆրիկյան Հանրապետության կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Send