Պեկինը կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել «չինական սպառնալիքը» օգտագործել Գրենլանդիայի դեմ իր գործողությունները արդարացնելու համար, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ծյակունը։
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին դադարեցնել այսպես կոչված «չինական սպառնալիքը» որպես պատրվակ օգտագործել սեփական շահերը հետապնդելու համար», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով կղզու շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ՆԱՏՕ-ին և Դանիային՝ պահանջելով, որ նրանք «հեռու պահեն» Ռուսաստանին և Չինաստանին Գրենլանդիայից։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական հավակնություններ ունեն կղզու նկատմամբ։ Նա նշել է, որ տարածքը «չի կարող պաշտպանվել երկու շնակառքերով»։

Русский