Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եվրախորհրդարանում ընդունված բանաձևով պահանջել են հայ գերիների ազատ արձակում, դատապարտել Ադրբեջանի գործողությունները

Blog Image

 

Եվրախորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ (476 կողմ, դեմ 47 հարաբերակցությամբ) Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։

Բանաձևով վերահաստատվել է ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Բանաձևով աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին» և կոչ արել հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։

Խորհրդարանը նաև դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների «անարդար կալանքը» և պահանջել նարնց անհապաղ ազատ արձակել։ Բանաձևով կառույցը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար։

Խորհրդարանը հորդորել է եվրոպական կառույցներին ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը ՝ հատկապես էներգետիկ, թվային, տնտեսական դիմակայունության ոլորտներում։

Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիս այսօր որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ:

Send