Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում

Blog Image

Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում՝ նրա հակաադրբեջանական գործունեության պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։

«Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ։ Փաստաթուղթը խորհրդարանի լիագումար նիստում կարդացել է փոխխոսնակ  Ասկերովը։ Որոշման համաձայն՝ Միլլի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։

Send