MediaHub-ի տեղեկություններով` Միքայել Սրբազանը դեռ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության տակ։
Մեր տեղեկությունների համաձայն՝ Սրբազանն ունի առողջական որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են բժշկական հետևողական հսկողություն։
MediaHub-ի հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի քարտուղար Աննա Դեմիրճյանը հաստատեց տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2025-ի դեկտեմբերի 26-ին Սրբազանը վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Նշենք, որ Միքայել Սրբազանի դեմ քրեական գործը հարուցվել է ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։
Էմմա Մարտիրոսյան

Русский