Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ նվեր է ստացել Արսեն Թորոսյանը․ ի՞նչ արժի այն

Blog Image

MediaHub-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Վրաստան կատարած այցի ժամանակ նվեր է ստացել։

Թորոսյանի հանձնած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ նա Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեից  նվեր է ստացել Շոթա Ռուսթավելի «Ընձենավորը» գիրքը, որի արժեքը կազմում է 168 հազար դրամ։

Նվերի նկարագրության բաժնում նշվում է, որ կազմը զարդարված է քարերով և արծաթե զարդանախշերով։ Գիրքն ունի խոշորացույց, ինչպես նաև վկայական։

Էմմա Մարտիրոսյան

Send