Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

806 հազար դրամ արժողությամբ, ի՞նչ նվեր է ստացել ՏԿԵՆ նախարարը

Blog Image

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը թանկարժեք նվեր է ստացել։

MediaHub-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Վրաստանի ենթակուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն ՀՀ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ նախարարին է նվիրել 806 հազար դրամ արժողությամբ գեղարվեստական ստեղծագործություն․ վրացի նկարիչ Վաժա Մեսխիի հեղինակած գեղանկար կտավ՝ կատարված յուղաներկ տեխնիկայով։

Խուդաթյանը նվերը ստացել է 2025 թվականի նոյեմբերի 24-ին։ 

Նշենք, որ Խուդաթյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է եղել 2025-ի նոյեմբերի 24-26-ը, որի ժամանակ էլ վրացի գործընկերոջ՝ Ռևազ Սոխաձեի հետ փոխանակվել են հուշանվերներով։

Էմմա Մարտիրոսյան

Send