MediaHub-ի ուշադրությունը գրավեց Կառավարության նիստի օրակարգը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության «2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» ենթակետի պահանջից։
2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թվականի համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։
Վերոնշյալ միջոցառման ապահովման նպատակով կազմվել է աղյուսակ, որով սահմանվել են 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Սևանա լճում 2024-2025 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական բաժնի և գիտական կենտրոն մասնագետները 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը Սևանա լճում իրականացրել են գիտական որս, ինչի արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թվականի նոյեմբերի 20-ից 2027 թվականի փետրվարի 1-ը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիմք ընդունելով գիտական կենտրոնի առաջարկը մշակել է սույն նախագիծը, ինչով Կառավարության հաստատմանն է ներկայացնում Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2026 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և որակի բնութագրերը։
Վերոնշյալ միջոցառման ապահովման նպատակով կազմվել է աղյուսակ, որով սահմանվել են 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:
Մարիաննա Արամյան

Русский